Category: Մայրենի

14.05.2024

Աշխատանք դասարանում

Կիսատ թողած աշխատանքների ավարտում, քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 


1. 
Տեքստը միայն պարզ նախադասություններով փոխադրի՛ր:

            Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։ Ըստ օրենքի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։Օրենքը կիրառված է այն պատճառով որ, արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն։ Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել: 

2. Կետադրի՛ր:

            Կա մի գյուղ, Դրմբոն ճանապարհից հեռու:

            Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով։ Երկու տղա քայլում էին գետափով:

            Ես ու իմ ընկերը Անդոն, հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:

            Կարմիր շորերով աղջիկը, այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:

            Մենք ես ու Ցոլակը, մտանք բակ:

            Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով, Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի:

            Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով, խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը:

            Մեր երեխաներիս աչքը, չէր հեռանում արագիլներից:

            Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:

            Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրած՝դ հյուղակը:

            Հովտի մեջ, հենց առվակի մոտ, երկնագույն երերացող սյուն էր կանգնած:

            Վիթխարի ծառի տակ, նրա տախտականման արմատների մեջ, ինձ անծանոթ միջատների կույտ կար:

            Մեր տանն ապրելու ընթացքում, մանավանդ հիվանդանալուց հետո, այդ սկյուռը մարդամոտ էր ու շփվող:

            Հաջորդ տարի աշնան առաջին օրերին, մեր գազանանոցը մի հյուր էլ ունեցավ աֆրիկյան ջունգլիներից: 

07.05.2024

Աշխատանք դասարանում

Նախորդ օրվա կիսատ թողած աշխատանքների ավարտում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

1. Տեքստի նախադասությունների մեջ տեղադրի՛րհարցերին համապատասխան նախադասություններր։

  1. Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել ենայն պատճառով, որ կեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
  2. Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, որ կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել:
  3. Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, որքան արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան:
  4. Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել այնքան, որ կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել:
  5. Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, դրանց թվում են նաև դինոզավրերը, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:
  1. Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
  2. Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել:
  3. Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան:
  4. Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել:
  5. Դրանց թվում են նաև դինոզավրերը:

2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց – Խաղողի վազերը բացելը

այգաբաց – Լուսաբաց

բ) Հայելի – մետաղով պատված ապակի, որով մարդիկ նայում են իրենց վրա

հայացք – նայելը

ծովահայաց – Դեպի ծովը նայող

(գրաբ. հայել – նայել)

գ) Ակնթարթ – Աչքի կոպերը թարթելը

ակնդետ –  Աչքերը մի կողմ դարձրած դիտելով

ակնոց – իր որով մարդիկ ավելի լավ են տեսնում

դ) Քինախնդիր – Քենը՝ վրեժը հանելու ձգտող

վրեժխնդիր – Վրեժը լուծելու հետամուտ, վրեժի զգացումով տոգորված

մանրախնդիր – Մանրուքների ետևից ընկնող

(գրաբ. խնդրել -փնտրել):

03.05. 2024

Աշխատանք դասարանում

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու Եգորի մասին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը ` Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով `Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին` Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

2. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։


Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նա գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ողբ ու՝ լաց չի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

չպետք է լինել միամիտ

Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),

Գող – խելացի, խորամանկ, սև հագուստով, չարամիտ

Պահակ – Միամիտ, ծերունի, անխելք

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր

տնից դուրս, մի մեծ տան մոտ, գիշերվա պահին երբ բոլորը քնած էին:

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
     ա/ գողը հասկացավ, որ բոլորը կլացեն, որովետև նրանցից ինչ կար, գողացան:

     բ/  պահակը մտածեց, որ նա մահացել է և երբ բոլորը վեր կենան կտեսնեն և կլացեն:

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

Ե) Վերանգրի՛ր ։ Միամիտ պահակը

25.04.2024

Աշխատանք դասարանում

ԱՄՊԸ 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


1. Բացատրի՛ր բառերը՝ 

սարսռալ – դողդողալ
մաճ – արորի կոթը
ակոս – երկար գծաձև փոս
զանազան – տարբեր
շիկացած – տաքացած
ճաշթող – ճաշիժամ
մացառ – փշոտ թփաբույս
ճախրել – թռչել

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:

հառաչում էր , Դողում, սարսռում էր, Գալիս, փաթաթվում էր, թավալվում, վեր էր կենում, շտկում, ձևեր փոխում, Բարձրանում, շփում, դառնում, դնում, Նայում էր, մռռում, գնում

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:
4. Պատմիր ամպի մասին:
5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:
6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Ավարտել դասարանական աշխատանքը։ 

23.04.2024

Աշխատանք դասարանում

1. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:

ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:

բ) Մուր, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:

Խնդրային, ձուլածո, ջրանցք, ոսկեշող, կնամեծար, թթվածին, տարեմուր, պետային

2. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:


Ոսկեշար – բառաշար

խաղատուն – գինետուն

բազկատարած – համատարած

գնդացիր -ցանուցիր

ստրկահոգի – բարեհոգի

աղաջուր – գարեջուր

մեղմանվագ – միանվագ

սառցալեզու – քաղցրալեզու

բանաձև – գնդաձև

կերաման – ոտնաման

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Համացանցից ընտրի՛ր Սահյանի բանաստեղծություններից մեկը, ընթերցիր, ներկայացրո՛ւ բլոգումդ բանաստեղծության բովանդակությունը, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։ 

18.04.2024

1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:
Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը:

Հրի – հրել
Հրի – կրակի
Անի – քաղաք
անի – ժամանակին անել

երազում էր – երազել
Երազում – երազ

2. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար – բառագետ, բառախաղ

վիրաբույժ – վիրակապ, վիրահատարան

միամիտ – միագույն, միաձուլվածք

սևահոգի – սևամորթ, սևաչք

մանրազնին – մանրախնդիր

սրբատաշ – սրբագեղ

մազապուրծ – մազակալ

փայտահատ – փայտագործ

մթնկա – մթնշաղ

դյուրահավատ – դյուրագրգիռ

որմնադիր – որմնանկար

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Նկարագրիր մայրամուտը:

Երկինքը կարմրած, արևը իջնում է, վերջին շողերը լուսավորում են անտառը և երկինքը քիչ-քիչ մթնելով, գիշեր է դառնում:

2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ: Ես սիրում եմ կեսօրը, որովհետև օրվա ամենատաք ժամանակն է:

10.04.2024

Աշխատանք դասարանում

1.Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

Ծաղիկ                                       խմոր                                         

ասեղ                                             գորգ                                           

թթու                                             ճառ                                            

ուղի                                             պատել                                        

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև     

ծաղկաբույլ, պարիսպապատ, բաժակաճառ, թթխմոր, ծաղկագորգ,

2. Տրված են բառեր, առանձնացրո՛ւ

·         Գոյականներ՝ միրգ, կախարդանք, կտրիճ, երգիչ, նպատակ, մարզիկ, ամիս, իրադարձություն, ծանոթություն

·         Ածականներ` հիշաչար, խիզախ, դժգույն,

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, դժգույն, վեց-վեց, երգիչ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,  ծանոթություն, վազել,  բայց:

3. Ընդգծե՛ք այն բառը, որի մեջ բաց է թողած յ տառը։ 

Ա․ Հեքի- աթ, գնայինք, ձի-արշավ։

Բ․ լի-անալ, մի-ասին, գայիսոն։

Գ․ Կրի-ա, Մարոյի, մի-այն։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի վեցերորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

հեկեկալ – լացել

հնոտիքը – հին մաշված շորեր

զմայլանք – հիացմունք

խոփ  – բահի մետաղական մասը

մագաղաթ – կաշվի գրանյութ

2. Ո՞րն է հեքիաթի գաղափարը։  արհեստ իմանաս ամեն տեղ քո հացը կաշխատես

3. Ի՞նչ սովորեցչեց քեզ այս հեքիաթը։  բոլորին չհավատալ, արհեստ իմանալ և ուժ ունենալը

4. Պարտադի՞ր է որևէ արհեստի կամ մասնագիտության իմացությունը, ինչո՞ւ։ Այո, որովհետև առանց արհեստ կամ մասնագիտություն չես կարող ապրուստդ աշխատես:

,,Անահիտ,, հեքիաթի քննարկում։ 

Կիսատ թողած առաջադրանքների ավարտում։ 

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի չորրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

1. Առանձնացրո’ւ անհասկանալի բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։ 

ջոկ – առանձին

նշխարհ – հացի փշուր, թանկագին հիշատակ

Արծաթամոլ – ագահ

Ողորմա՛ծ – գթասիրտ

05.04.2024

Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի երրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ 

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։ 

գերեվաճառներ – մարդուն գողացող և վաճառող մի անասուն

բարբարոս – վայրի դաժան ցեղեր

վախճանվեցան – մահացան

երթաս – գնաս

մշակություն  – վարձու աշխատող

շինականի – գյուղացի

բազուկները – ձեռքերը

հոժարություն – համաձայնություն

մեհյան – տաճար

խուցերով – սենյակով

ճրագի – մոմ

քարայրի – քարանձավ

համրվում – կարելի է հաշվել

հեկեկալով – բարձր լացելով

քստմնելով – զզվելով, սարսափելով 

2. Անահիտի կարծիքով ինչպիսին պետք է լինի թագավորը։ 

Խելացի, ժողովուրթի հոքսերը իմացող, արդար, արհեստ իմասոող:

04.04.2024

Աշխատանք դասարանում

1.Նախադասություններից առանձին-առանձին դուրս գրի՛ր արջ արմատով կազմված, ածանցավոր բառերը և արջ գոյականի ձևերը (բոլորն էլ ընդգծված են):

Արջուկի սիրած խաղը բլրից սահելն է:

Արջային սովորություններ ունի. սիրում է քնել, ամեն օր մեղր է ուտում:

Անարջ գազանանոցն ինձ չի հետաքրքրում:

Արջը թաթը բարձրացրեց և ուզում էր թափով իջեցնել:

Կատաղած արջից վտանգավոր գազան չկա:

Ինձ արջով մի՛ վախեցնի:

Արջին շատ հեշտ կընտելացնես, եթե սոված չթողնես:

Արջուկի – ածանցավոր և վերջածանց ունի
Արջային – վերջածանց ունի
Անարջ – նախածանց ունի
Արջը – վերջածանց ունի
արջով – վերջածանց ունի
Արջին – վերջածանց ունի

2.Տրված գոյականներով երկուական նախադասություն կազմի՛ր՝ դրանց ավելացնելով -ին, -ով վերջավորությունները:

Ծով – ծովային, ծովով
ճանապարհ – ճանապարհային, ճանապարհով
մեքենա – մեքենայով, մեքենային

  1. Քաղաք,տնակ, դասարան գոյականների նման ձևերը խմբավորի՛ր՝ դուրս գրելով նախադասություններից:

Քաղաք – քաղաքում, քաղաքով, քաղաքը, քաղաքից, քաղաքին

տնակ – տնակն, տնակով, տնակում, տնակից

դասարան – դասարանից, դասարանում, դասարանին, դասարանով, դասարանը

Մի հեռու քաղաքում ապրող ընկեր ունեմ, որին երկար ժամանակ չեմ տեսել:

Տնակն անտառում էր, հետաքրքրասեր աչքերից հեռու:

Դասարանից դուրս մոռանում է դասի մասին:

Այդ քաղաքով անցնելիս նորից հիշեցի քո պատմությունը:

Երբ մոտեցա տնակին, ներսից ձայներ լսեցի:

Իր տնակից հեռանալ չի կարողանում:

Փորձում էր տնային բոլոր հանձնարարությունները դասարանում անել:

Ձայնը գլուխն էր գցել ու տնակով մեկ ճչում էր:

Վենետիկ քաղաքը հայտնի էր իր ջրանցքներով ու նավակներով:

Այդ օրվանից մոտիկ չի գալիս մեր դասարանին:

Մեքենան քաղաքից դուրս եկավ ու սլացավ դեպի արևելք:

Մեր դասարանով այլևս չեք անցնի, երկրորդ դուռը փակել ենք:

Այդ տնակում մի հետաքրքիր ընտանիք է ապրում:

Աշխարհը նվաճելով՝ հասել էր այդ քաղաքին:

Այդ օրվանից դարձել էր աշխարհի ամենակարևոր տեղը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։

Առաջադրանքներ 

1. Մգեցված բառերն առանձնացրո՛ւ և բացատրի՛ր։ 

կակղացնել -փափկացնել

նշմարում – նշել

մուրազն – երազանք

նաժիշտներն – ծառա

ռամիկ – սովորական աշխատող

կշտին – մոտ

հինել – գործել

այգեկութ – բերքա հավաք

բանեցնիլ աշխատացնել

ուխտ եմ դրել՝ – խոսքեմ տվել

դիպակ – ոսկեթելելով կտոր

ընծա – նվեր

Հոժարել – համաձայնվել

2. Ի՞նչ վերաբերմունք ունեին թագավորն ու թագուհին, իշխանավորները, հասարակ մարդիկ Վաչագանի՝ Անահիտի հետ ամուսնանալու որոշման վերաբերյալ։ 

թագավորն ու թագուհին, իշխանավորները – զարմանքով, և մի քիչ վատ

հասարակ մարդիկ – շատ լավ ու ուրախ

3. Գիտեմ, որ այդպես է, բայց ո՞վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ի՛նքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած։ Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր և թե՛ իշխան։

Համաձա՞յն ես Անահաիտի հետ, ինչո՞ւ։ 

Այո, որհովետև նույնիսք եթե թագավորես, քեզ կարան հանեն ու աղքատ դառնաս, բայց եթե արհեստ իմանաս ամեն տեղ էլ փող կաշխատես:

4. Այս հատվածում ի՞նչ է ասում է գրագիտության մասին։ Համառոտ ներկայացրո՛ւ։ Հեքիաթում մի քանի անգամ նշվում է Մեսրոպի անունը, ո՞ւմ նկատի ունի։