Category: պատմություն

Պատմություն 18.04.2024

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Ծեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Այն ժամանակ Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Միրդատ 6-ը Պոնտոսի թագավորն էր, նա նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

 Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ դաշինք են կնքում, որ իրար հետ դիմադրեն Հրոմին և Պարթևստանին: Այդ դաշինքը ամրապնդվեց Տիգրան Մեծի և Միհրդատ 6 դուստր Կլեոպատրայի ամուսնությունը

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, Պոնտոսին հասավ տարածքը, իսկ Մեծ Հայքին՛ շարժական գույքը

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Ք.ա. 88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար: Եվ այն սկսվեծ հայ-պարփևական պատերազմը:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Մեծ Հայքը ստացավ վաստակած տարածքը, և Տիգրան Մեծը ստացավ տիտղոս «Արքաների Արքա»

Պատմություն…

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:

Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:

Պարույր Հայկազունին Սկայորդու որդին էր, ում օրոք հզորանում էր իշխանությունը և սահմանները հասնում են Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը:

3. Ներկայացրեք նրա գործունեությունը:

Պարույր Հայկազունին դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:

4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:

Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը: Նա կառավարեց Ք.ա. 580-570-ական թթ․։ Նրա անունով Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:

5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:

6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:

Տիգրան 1 Երվանդյանը կառավարեց Ք.ա. 570-525 թթ.: Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ:

7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:

Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով:

Պատմություն

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

ավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

Ըստ Ստրաբոնի, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում:

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:

Ըստ հին Արևելքի հոգևոր ավանդույթների մեր երկիրը՝ Հայաստանը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

պատմություն

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։

Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (Շամ) Երվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։

Երվանդ 4-րդ Վերջին արքան գահակալվեց Ք․ա․ մոտ 220-201 թթ։

5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։

Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

պատմություն 21.04.2024

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։

Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։


2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Արտաշեսը, Զարեհը 


3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ք․ա․ 189 թ․, 3ոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ 


4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Ք․ա․ 189-160


5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163 թ․


6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, Սելևկյան տերությունից


7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։


8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ 

Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Ամեն մարդ ունի իր հայրենիքը օրինակ մեր հայրենիքը դա Հայաստանն է, իսկ Ռուսներինը Ռուսաստան է

2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Բարձր Հայք

Ծոփք կամ Չորրորդ Հայք

Աղձնիք

Տուրուբերան

Կորճայք

Մոկք Պարսկահայք

Վասպուրական

Սյունիք

Արցախ

Փայտակարան

Ուտիք

Գուգարք

Տայք

Այրարատ

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ Հայք – 311 հազ. քառ. կմ

Փոքր Հայք – 80 հազ. քառ. կմ

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Բզնունյաց ծով

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայաստանն։

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Քարի դարը տևել է մարդկության սկբզնավորման ժամանակներից մինչև Ք․ա․ 12-րդ հազարմյակը

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Ախթամար կղզին հայտնի է իր Ս․բ Խաչ եկեղեցով

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Հայսատանը ունի շատ ու շատ լեռներ և լեռնաշխթաներ այդ իսկ պատճառով անվանվել է լեռնային երկիր

9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու իսկ վրացիները ` Սոմխեթի:

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ

Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

1․Հյուսիսում Կուր գետ

2․Հարավում Հայկական Տավրոսի լեռնաշղթա և հյուսիսային միջագետք:

3․Արևելքում Կասպից ծով, Ուրմիա լիճ, Իրանական սարահարթ:

4․Արևմուտքում Փոքր Ասիական սարահարթ:

5․Հյուսիս արևմուտքում պոնտական լեռներ:

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Ընդգրկում է Փոքր Ասիայի հարավարևելյան շրջանը։

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, ԱրզնիումԱզոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-րդն հարձակվեց Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը զբաղեցնում է հայկական հրաբխային բարձրավանդակը, որի տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Այդ լեռնաշղթաների միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի այդ տարածքը՝ կենտրոնական նահանգները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Թեյշեբայինի քաղաքը կառուց է Ռուսա 2-րդը գտնվում է ներկայիս Հայաստանի մայրաքաղաք Երևանում Հրազդան գետի ձախ ափին կոչվում է նաև Կարմիր բլուր։

17․Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը դա Արարատն է բարձրությունը 5165 մ․։

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Արատտայի հովանավոր աստվածը Հայա ասծու որդի Հայկը։

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Վանի թագավորությունը պայքարել է կիմերների և սկյութական ցեղերի դեմ։

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հայերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին։

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Ռուսա 3-ի հայրը Էրիմինան էր։

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանկյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ: Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները: Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>: Ոսկե եռանկյունու կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը: Հատկապես նշանավոր հուշարձաններ են Առատաշենը, և Թեղուտը:

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

«Շամիրամի ջրանցքը» կառուցվել է Վանի Թագավորթյան արքաներից Մենուայի կողմից, որի երկարությունը 72կմ։

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։

25․ Ո՞ր թվականներին է գահակալվել Արգիշտի 1-ը

Արգիշտի 1-ը գահակալվել Ք․ա 786-764թ․։

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Այրարատից, Գուգարքից, Սյունիքից և Ուտիքից

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Կրակը հայտնագործվել նոր քարի դարում և համարվել է ամենակարևոր գյուտերից մեկը։

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

ՀՀ ամենաբարձր գագաթը Արագածն է 4096մ․։

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Տեղական սեպագիրը ստեղծեց Իշպուինի արքան։

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը Արատան է։

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Նաիրի երկրի մասին ասվում է՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր։

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը Թոնդուրեկն է։

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Իշպուինիին հաջորդել է նրա որդի Մենուան։

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճեր

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճեր Սովանա լիճ, Ուրմիա լիճ և Վանա լիճ

35․ Ի՞նչ է Շանիդարը

Շանիդարը, քարեդարյան հնավայր-քարայր Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում, Տավրոս և Զագրոս լեռնաշղթաների միացման վայրում, Մեծ Զավ գետի վերին հոսանքի շրջանում

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Սևանա լիճը անվանվում է նաև Գեղարքունյաց կամ Գեղամա ծով

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Ք․ա․ 9-րդ դարի 30-20-ական թթ․ Ուրարտուի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը (թագավորել է Ք․ա․ մոտ 835-825թթ։)

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Էրեբունի մայրաքաղաքը հիմադրել է Մենուայի որդի Արգիշտի 1-ինը Ք․ա 782թ։

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդը Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին։

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը

Բրոնզի դարի ընթացքում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ նաև երկաթ։ Դա հնարավոր էր շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Երկաթի լայն կիրառությունը, սակայն, սկսվեց Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջերից։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Սարդուրի 2-ի օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։

42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Ուրմիա լճի նախկին անվանումը Կապուտալ ծով էր կոչվել։

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Հայկական լեռնախշարհի խոշոր գետերն են Կուր գետ, Արաքս գետ, Եփրատ, Տիգրիս և Ճորոխ։

44․ Ո՞րն է հայոց մայր գետը

Հայոց մայր գետը Արաքս գետն է։

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Սարդուրի 1-ին հաջորդել է նրա որդի Իշպուինին։

46․ Ո՞ր թվականին է գահակալվել Մենուա արքան

Մենուա արքան գահակալվել Ք․ա 810-786։

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Տուշպա մայրաքաղաքը հիմնադրել է Սարդուրի 2-րդը։

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արդինի-Մուսասիս տաճարն է։

Պատմություն 11.12.2023

Վանի թագավորության հզորացումը

1․ Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։

Մենուա արքայի հաղթարշավները, տնտեսական զարգացումը, ռազմական, կրոնական, բարեփոխումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ 

2․ Շարադրեք Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումների մասին։

Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։

Ողջ պետության համար ստեղծվեց միասնական դիցարան։

Կարևոր էր նաև տեղական սեպագրի ստեղծումը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։
3․ Ի՞նչ գիտեք Արդինի-Մուսասիրի մասին։ Արդինի- Մուսասիր քաղաքը դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։
4․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը», ինչ գիտեք այդ մասին։

Մենուայի օրոք կառուցվեց «Շամիրամի ջրանցքը» Վանա լճի արևելքում 72 կմ երկարությամբ
5․ Ներկայացրեք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։

Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։

Նախնադարյան հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում

1. Նշե՛ք միջին քարի դարի մեզոլիթի թվագրությունը։ Հին քարի դարին հաջորդած միջին քարի դարը տևել է շուրջ երկու հազար տարի՝ Ք․ա․ 12-10-րդ հազարամյակները։
2․ Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։ Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։
3․Բացատրե՛ք նեոլիթյան <<հեղափոխության >> էությունը։ Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ՝ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր։
4․Պատմե՛ք <<Ոսկե եռանկյունւ>> մասին։ նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը
5․Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի բնորոշ գծերը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։

մարդիկ ունեցան նոր խոշոր նվաճում՝ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը։ Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մեծ թվով էնեոլիթյան հուշարձաններ։ Հատկապես նշանավոր են Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում։

Հայաստանի պատմավարչական բաժանումները

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։ -2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։ Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի  թագավորությունները։  Մեծ Հայքի տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ 

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

 Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք, որը կազմում է Մեծ Հայքի 10%

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։ ՀՀ կազմում կան տարածքներ Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։ ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

հայրենիք :)

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը։” Հայրենիքը-այն երկիրն է, որտեղ մենք ծնվել, մեծացել և կապված ենք մշակույթային, պատմական և զգացմունքային կապերով: Դա այն վայրն է, որտեղ ապրել են մեր արմատները:
2․ Ո՞րն է հայերի հայրենիքը։ Հայաստանը
3․ Նկարագրեք Հայկական լեռնաշխարհի դիրքը և սահմանները։Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը
4․ Օտարները ինչպե՞ս են կոչել Հայաստանը։ Armenia