25.04.2024

Աշխատանք դասարանում

ԱՄՊԸ 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


1. Բացատրի՛ր բառերը՝ 

սարսռալ – դողդողալ
մաճ – արորի կոթը
ակոս – երկար գծաձև փոս
զանազան – տարբեր
շիկացած – տաքացած
ճաշթող – ճաշիժամ
մացառ – փշոտ թփաբույս
ճախրել – թռչել

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:

հառաչում էր , Դողում, սարսռում էր, Գալիս, փաթաթվում էր, թավալվում, վեր էր կենում, շտկում, ձևեր փոխում, Բարձրանում, շփում, դառնում, դնում, Նայում էր, մռռում, գնում

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:
4. Պատմիր ամպի մասին:
5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:
6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Ավարտել դասարանական աշխատանքը։ 

Leave a comment