Day: May 8, 2024

07.05.2024

Աշխատանք դասարանում

Նախորդ օրվա կիսատ թողած աշխատանքների ավարտում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

1. Տեքստի նախադասությունների մեջ տեղադրի՛րհարցերին համապատասխան նախադասություններր։

  1. Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել ենայն պատճառով, որ կեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
  2. Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, որ կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել:
  3. Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, որքան արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան:
  4. Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել այնքան, որ կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել:
  5. Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, դրանց թվում են նաև դինոզավրերը, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:
  1. Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
  2. Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել:
  3. Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան:
  4. Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել:
  5. Դրանց թվում են նաև դինոզավրերը:

2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց – Խաղողի վազերը բացելը

այգաբաց – Լուսաբաց

բ) Հայելի – մետաղով պատված ապակի, որով մարդիկ նայում են իրենց վրա

հայացք – նայելը

ծովահայաց – Դեպի ծովը նայող

(գրաբ. հայել – նայել)

գ) Ակնթարթ – Աչքի կոպերը թարթելը

ակնդետ –  Աչքերը մի կողմ դարձրած դիտելով

ակնոց – իր որով մարդիկ ավելի լավ են տեսնում

դ) Քինախնդիր – Քենը՝ վրեժը հանելու ձգտող

վրեժխնդիր – Վրեժը լուծելու հետամուտ, վրեժի զգացումով տոգորված

մանրախնդիր – Մանրուքների ետևից ընկնող

(գրաբ. խնդրել -փնտրել):